Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։
Միրզոյանը կհանդիպի գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում բարձր մակարդակով քաղաքական շաբաթը տեղի կունենա սեպտեմբերի 20-ից 26-ը: Ավանդաբար այդ փուլում ուղերձներով հանդես են գալիս պետությունների նախագահները, վարչապետերը կամ արտաքին գործերի նախարարները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի հետ համագործակցության ՀՀ առաջնահերթություններից է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղումը. Միրզոյան