Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն այսօր հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդն ու Կաթողիկոսը քննարկել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը և դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Սա այս տարվա ընթացքում Տեր-Պետրոսյանի և Գարեգին Բ-ի երկրորդ հանդիպումն է: Առաջինը փետրվարի 23-ին էր Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։
Սեպտեմբերի 13-ին սկսած ռազմական գործողությունների վերաբերյալ առաջին նախագահը որևէ մեկնաբանությամբ կամ հայտարարությամբ հանդես չի եկել: