Օվերչուկը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները գործնականում զարգացնելու Ռուսաստանի մտադրության մասին

Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել կապերը Հայաստանի հետ և գործնականում լուծել տնտեսական խնդիրները, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով ռուսական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Երևան՝ մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովին:

«Այսպիսի ներկայացուցչական պատվիրակությամբ մենք ժամանել ենք այստեղ՝ ընդգծելու Հայաստանի հետ մեր պատմական մտերմությունը և մեր ժողովուրդների և տնտեսությունների միջև կապերը զարգացնելու և ամրապնդելու ցանկությունը։ Խնդիրը Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրների գործնական լուծումն է, դրանք ոչ թե գեղեցիկ խոսքեր են, ոչ տեսություն և ոչ խոստումներ, այլ իրական աշխատանք՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»,- նշել է Ռուսաստանի փոխվարչապետը, որը նաև Մոսկվայի ներկայացուցիչն է ճանապարհների ապաշրջափակման հարցով հայ-ռուս-ադրբեջանական հանձնաժողովում:

Նա հավելել է, որ կողմերը հետևողականորեն և անընդհատ աշխատում են «բոլոր մակարդակներում՝ Ռուսաստանի շրջաններում և Հայաստանի մարզերում, գործարար և փորձագիտական համայնքներում, պետական կառույցներում»։

Համաժողովը կանցկացվի վաղը` սեպտեմբերի 19-ին Երևանում։