Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել պահպանել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին բախումների մասին հաղորդումներն ինձ շատ ցավ պատճառեցին», - ասել է նա` ցավակցելով զոհվածների հարազատներին:
«Խաղաղությունը հնարավոր է, երբ վայր են դրվում զենքերը, և մտնում են երկխոսության մեջ»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը։
Նա նաև ասել է, որ շարունակում են աղոթել ուկրաինացի տառապյալ ժողովրդի և «պատերազմից արյունով լցված ցանկացած հողի խաղաղության համար»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին