Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին սեպտեմբերի 14-ից սկսված բախումների հետևանքով ղրղըզական կողմից 24 մարդ է զոհվել։ Առողջապահության նախարարությունը նաև հաղորդում է 87 վիրավորի մասին։
Տաջիկստանը իր կորուստների մասին պաշտոնապես չի հայտնում։ Ըստ տարբեր լուրերի՝ Տաջիկստանում 7-10 մարդ է զոհվել։
Սեպտեմբերի 16-ին փոխհրաձգությունը շարունակվել է։ Գիշերը համեմատաբար հանգիստ է անցել, այսօր առավոտվա դրությամբ իրավիճակը լարված է մնում։
Չնայած երկու երկրների նախագահների միջև կայացած հեռախոսազրույցին, հրդադարի հաստատելու հավաստիացումներին՝ սահմանային որոշ հատվածներում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կողմերը մեղադրում են միմյանց։