Ուկրաինացի սակրավորներն ականազերծել են ազատագրված Բալակլեյայի կամուրջը

Ուկրաինայի դրոշները ազատագրված Բալակլեյայում, սեպտեմբեր, 2022թ.

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հաղորդում է, որ սակրավորները Բալակլեյա քաղաքի մոտ կամուրջ են ականազերծել՝ վնասազերծելով մոտավորապես 400 կիլոգրամ պայթուցիկ, ինչպես նաև հակատանկային ականներ։

«Բալակլեյայի մուտքի մոտ մենք կամուրջ ենք ականազերծել։ Կամուրջը ականապատված էր 400 կիլոգրամ տրոտիլով, իսկ անցման վրա այսպես կոչված ականների պատնեշ կար՝ խոտերի մեջ թաղված հակատանկային ականներ, որպեզի անցնողները պայթեն», - ասել է Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն։ Նա նշել է, որ բացի այդ, մինչև հիմա ականազերծվել է 6 հազար 400 պայթյունավտանգ առարկա և 3 տոննա պայթուցիկ։

Ուկրաինական ուժերը Բալակլեյա քաղաքն ազատագրել են վերջերս, երբ հակահարձակման անցան Խարկովի մարզում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)