Վրաստանի տարածքում «Գազպրոմ» գրությամբ ավտոբուսով շրջագայող ռուս զբոսաշրջիկներին, որոնք նաև Գեորգիևյան (Սուրբ Գևորգի) ժապավեններ են կրել, Քութայիսիում չեն թողել հյուրանոց մտնել։
«Երբ մեզ հայտնի դարձավ, որ տվյալ խումբը ժամանել է «Գազպրոմ»-ի նշան կրող ավտոբուսով, իսկ որոշ ուղևորների ձեռքի պայուսակների վրա Գեորգիևյան ժապավեններ կան, մեր ադմինիստրացիան արդարացի որոշում ընդունեց. և հյուրերին արգելվեց մնալ հյուրանոցում», - ասել է հյուրանոցի սեփականատեր Դավիթ Մանդարիան։