Նենսի Փելոսին հաստատել է, որ շաբաթ օրը այցելելու է Հայաստան

ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին այսօր հայտնել է, որ շաբաթ օրը այցելելու է Հայաստան։

Լրագրողների հետ նա այսօր խոսել է Բեռլինում և նշել, որ մտադիր է Հայաստան մեկնել պատվիրակության հետ, որի կազմում է նաև Կալիֆորնիա նահանգից հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրը։

«Ասոշիեյթեդ Փրեսի» փոխանցմամբ՝ Փելոսին հրաժարվել է ճամփորդության մասին այլ մանրամասներ հայտնել, նշելով, որ Կոնգրեսի ճամփորդող անդամները «չեն սիրում թիրախ լինել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին շաբաթավերջին կժամանի Հայաստան. Politico