Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով Սամարղանդում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովում ասել է, թե միջազգային որոշ առաջատար կազմակերպությունների գործունեությունը արդյունավետ չէ։ ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ նա օրինակ է բերել 1993 թվականի ՄԱԿ-ի բանաձևերը, որոնք պահանջում էին հայկական զորքերի դուրս բերում Ադրբեջանի տարածքից։
Նրա խոսքերով, եթե ՄԱԿ-ի որոշ բանաձևեր իրականացվել են մի քանի օրվա ընթացքում, ապա Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող բանաձևերը 27 տարի չեն կատարվել։
Նա կրկնել է տարբեր առիթներով իր հայտարարությունը, որ Ադրբեջանն ինքը՝ ռազմա-քաղաքական ճանապարհով կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը և ապահովել այդ բանաձևերի իրականացումը։