Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը Արցախի ԱԺ պատվիրակության հետ քննարկել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում գտնվող Արցախի խորհրդարանի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում և Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակին առնչվող մանրամասներ:

Հայաստանի ԱԺ լրատվության վարչությունը հայտնում է, որ մեկ ժամից ավելի տևած հանդիպմանը անդրադարձել են սեպտեմբերի 13-ին «Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողություններին»:

Արցախի Ազգային ժողովի պատվիրակության հետ Հայաստանում է գտնվում նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

Այսօր ավելի ուշ նախարար Արարատ Միրզոյանն է նաև ընդունել է արցախցի պատգամավորների պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախագահն ու ԱԺ պատվիրակությունը Երևանում են՝ քաղաքական խորհրդակցությունների նպատակով