Ըստ ՄԱԿ-ի օրակարգի՝ այսօր քննարկվելու է Երևանի դիմումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

Ըստ ՄԱԿ-ի օրակարգի՝ այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվելու է Երևանի դիմումը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ։

Երեկ Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցություններում արդեն քննարկվել է իրավիճակը սահմանին, իսկ այսօր քննարկումները կանցկացվեն բաց ռեժիմով։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ միաձայն հանդես եկավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու, իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին, երեկ տեղի ունեցած քննարկումից հետո հայտարարել է ՄԱԿ֊ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան:

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել Ֆրանսիան, որն այս ամիս նախագահում է կառույցում: Ավելի վաղ՝ ռազմական գործողությունների մեկնարկից հետո, Հայաստանի կառավարությունը աջակցության կոչով դիմել էր ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի ԱԽ-ը միաձայն հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի, իրավիճակի դիվանագիտական կարգավորման օգտին