Ստեղծված իրավիճակով պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի վաղը ուզբեկական Սամարղանդ քաղաքում մեկնարկող «Շանհայական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովին, «Ազատությանը» փոխանցեցին կառավարությունից:
Այսօր ավելի վաղ Ուզբեկստանի կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Փաշինյանն ու Ալիևը իրենց այցերը չեն չեղարկել։
Սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում անցկացվելու է «Շանհայական համագործակցության կազմակերպության» հերթական գագաթնաժողովը, դրան մասնակցելու են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեպ Թայիփ Էրդողանը, նախատեսվում է, որ նրանք քննարկելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալված բախումները։