Բելառուսը հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել

Մինսկը հորդորում է «բարեկամ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին» զսպվածություն ցուցաբերել և հետևել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Բոլոր հակամարտությունները կարող են և պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- ընդգծել է Բելառուսի արտգործնախարարությունը։

Մինչ այդ Հայաստանը աջակցության կոչով դիմել էր ՀԱՊԿ-ին, որի անդամ է նաև Բելառուսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը և Սեմերիկովը քննարկել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ը մեխանիզմներ է գործարկել՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար