Հայկական կողմի խնդրանքով ՀԱՊԿ-ը այսօր Հավաքական անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Վերջինիս խոսքով, քննարկումը կլինի հեռավար, փակ ձևաչափով։
«Ակնկալվում է, սակայն, որ նիստի ավարտին նախագահող կողմը՝ (Հայաստանը) կհանձնարարի կոմիտեին լրագրողներին տեղեկացնել քննարկումների բովանդակության և ընդունված որոշումների մասին», - ասել է նա։
Կրեմլի ներկայացուցիչը կրկին կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին «զսպվածություն ցուցաբերել և հետևել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին»։
«Մոսկվան մշտական կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական խողովակներով», - ասել է Պուտինի օգնականը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին