Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը անդրադարձել են «Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիային և ստեղծված իրավիճակի հաղթահարմանը վերաբերող հարցերի»:
Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը:
Փաշինյանն ու Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Վարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը տորպեդահարում է խաղաղություն հաստատելու հայկական կողմի ջանքերը. Միրզոյանը` Խովաևին