Ժամը 14-ի դրությամբ իրադրությունը սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ. ՀՀ ՊՆ

Ժամը 14։0-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ չնայած հրատակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը ադրբեջանական կողմը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։

Հայաստանի Զու ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները, ասված է հայտարարւթյունում։

Նախարարությունը նշում է, որ ադրբեջանակն ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչ հետևանքում վիրավորներ կան նաև քաղաքացիկան անձանց շրջանում։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։

Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ն արդեն հայտարարել, թե գործարկել է կազմակերպության մեխանիզմները՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար։

Ելիսեյան պալատն էլ հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահն էլ պատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին