Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ։
Նախարարը զրուցակցին է ներկայացրել կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները, ասված է Արտգործնախարարության հաղորդագրությունում:
Հայաստանը սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում տեղեկացրեց, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի դիմումի առիթով մշտական խորհրդի նիստ է գումարել:
Մինչ այս պահը չի հաղորդվում, թե մեխանիզմները որ հոդվածով են գործարկվելու՝ Ռազմական աջակցության (Հոդված 4), թե Խորհրդատվության (Հոդված 2)։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ը ՀՀ դիմումի առիթով մշտական խորհրդի նիստ է գումարել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն արդեն դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ ԱԽ-ին