Անկարան շարունակում է աջակցել Բաքվին՝ Հայաստանին մեղադրելով «սադրանքների գնալու համար»

Պաշտոնական Անկարան շարունակում է աջակցել Բաքվին՝ Հայաստանին մեղադրելով սադրանքների գնալու համար:

Իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը Թվիթերում գրել է, թե «Հայաստանը պետք է վերջ տա սադրանքներին և հարձակվողականությանը»:

«Խաղաղությունը բոլորի օգտին է: Այսօր Հայաստանին բախումների հրահրած շրջանակները իրենց շահի վրա են կենտրոնացած: Հայաստանը պետք է հարգի Ադրբեջանի ճանաչված իրավունքներն ու շահերը»,- գրել է Չելիքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին