ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանը կոչ է անում անհապաղ նվազեցնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին

ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանը կոչ է անում անհապաղ նվազեցնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, գրված է կառույցի թվիթերյան պաշտոնական էջում։

Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի։ Չի կարելի վատնել դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված հաջողությունները»,- ասվում է տեքստում։

ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել հակամարտության տևական լուծմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն արդեն դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ ԱԽ-ին