Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրավիճակը հայ - ադրբեջանական սահմանին:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ Հուլուսի Աքարն ու Զաքիր Հասանովը մտքեր են փոխանակել ստեղծված իրադրության վերաբերյալ: Թուրք նախարարը ադրբեջանցի պաշտոնակցին ցավակցել է զոհերի համար, նաև հայտարարել է՝ Թուրքիան, ինչպես միշտ, այսօր էլ Ադրբեջանի կողքին է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չավուշօղլուն ու Բայրամովը հեռախոսով քննարկել են «հայկական սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին»