ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:
«Խորապես մտահոգված եմ հայկական տարածքի վրա ադրբեջանական հարձակումների մասին հաղորդագրություններով: Հայկական քաղաքների և անմեղ քաղաքացիների գնդակոծումն անօրինական է և անընդունելի: Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար բռնությանը: ԱՄՆ-ը պետք է անհապաղ դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին ուղղված ամբողջ աջակցությունը», - հայտարարում է Մենենդեսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ամեն տեսակի օգնությունը․ ԱՄՆ կոնգրեսական ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին