ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ամեն տեսակի օգնությունը․ ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ամեն տեսակի օգնությունը՝ անհապաղ և ընդմիշտ, ֆեյսբուքում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Հաղորդվում է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա», - գրել է կոնգրեսականը՝ սա որակելով «հրադադարի կոպտագույն խախտում և ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա»։

2023-ի բյուջեի նախագծով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանի համար 9,7 միլիոն դոլարի աջակցություն է առաջարկել: Այս գումարի մեջ չեն մտնում հատկացումները, որ Բաքուն ստանում է Պաշտպանության դեպարտամենտից, և դեռ հստակ չէ, թե որքան է ի վերջո Ադրբեջանը գումար ստանալու Միացյալ Նահանգներից: Ըստ վերջերս հրապարակված հաշվետվության՝ Ադրբեջանը վերջին տասնամյակում ավելի քան 164 միլիոն դոլար է ստացել Նահանգներից, սակայն այդ գումարի ազդեցության մասին Կոնգրեսին հաշվետվություն չի ներկայացվել, ինչպես պահանջում է Ազատության աջակցության բանաձևի 907-րդ կետը:

Հայ դատի հանձնախումբը պահանջել է՝ Ադրբեջանին ընդհանրապես որևէ աջակցություն չտալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենի վարչակազմը 2023-ին Հայաստանին 24 մլն դոլարի աջակցություն է նախատեսում, Հայ դատը հիասթափված է