Ուկրաինայի ռուսամետ պաշտոնյաները հայտարարում են՝ իրենց սպանությունները բեմադրված էին ռուսական ԱԴԾ-ի կողմից

Անվտանգության դաշնային ծառայության շենքը Մոսկվայում, արխիվ

Նովայա Կախովկայի ռուսամետ վարչակազմի ղեկավարի տեղակալ Վիտալի Գուրայի և փոխոստիկանապետ Սերգեյ Տոմկոյի սպանությունները Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) բեմականացում էր, ռուսաստանյան առաջին ալիքին տված հարցազրույցում պատմել են իրենք՝ պաշտոնյաները։

Այսօր եթեր հեռարձակված տեսանյութը պատմում է ԱԴԾ-ի հատուկ գործողության մասին, որն ինչպես նշվում է, պետք է կանխեր Ուկրաինայում ռուսաստանցի պաշտոնյաների դեմ մահափորձը։

Ըստ ռուսաստանյան «Առաջին ալիքի»՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցը նռնակով պայթյուն է կազմակերպել սրճարանում, որտեղ հավաքվել էին ռուսաստանցի պաշտոնյաներ։

Պայթյունը, ինչպես հաղորդվում է, տեղի է ունեցել, ոչ ոք, սակայն, չի տուժել։ Գուրայի սպանության մասին ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները հայտնել են օգոստոսի 6-ին, պնդելով, որ նա սպանվել է իր տան մոտ։ Տոմկոյի դեմ մահափորձի մասին հայտարարվել էր հուլիսի 8-ին