«Սիրիայի հյուսիսում համատեղ զորավարժություններ են կազմակերպվել, որոնց մասնակցել են այստեղ տեղակայված ամերիկացի զինվորականները և «Սիրիայի դեմոկրատական ուժերի մարտիկները», - հաղորդում է AFP գործակալությունը։
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» կորիզը հանդիսանում են «Ժողովրդական պաշտպանության ջոկատները», որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական կառույց ճանաչված Քրդական բանվորական կուսակցության (PKK) տեղական ճյուղավորում է համարում է։
«Զորավարժությունները ընթացել են Հասեկե գավառի Դերիկ քաղաքի հարևանությամբ և նպատակ են ունեցել համակարգել տեղական ուժերի և ամերիկացիների՝ «Իսլամական պետություն» խմբավորման մնացորդների դեմ պայքարին ուղղված ջանքերը», - հաղորդում է AFP-ն։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ զորավարժությունների ընթացքում թեթև զինատեսակներից բացի կիրառվել են նաև զրահամեքենաներ և ամերիկյան հետախուզական օդանավեր։