Պատերազմի հետևանքները վերացնելու համար Կիևին անհրաժեշտ կլինի գրեթե 350 մլրդ դոլար. զեկույց

Ուկրաինայի կառավարության, Համաշխարհային բանկի ու Եվրոպական հանձնաժողովի համատեղ նոր զեկույցի համաձայն՝ պատերազմի հետևանքները վերացնելու համար Կիևին անհրաժեշտ կլինի գրեթե 350 մլրդ դոլար, ինչը երկրի անցած տարվա ՀՆԱ-ից 1,5 անգամ ավելի է։

2021-ին Ուկրաինայի ՀՆԱ-ն կազմել է 200 մլրդ դոլար։ Ռուսական զորքերի հասցրած ուղիղ նյութական վնասը, ըստ զեկույցի, գնահատվում է 97 մլրդ դոլար։ Նշվում է, որ ավերածությունները տեղի են ունեցել հիմնականում Չեռնիգովսկի, Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի, Կիևի և Զապորոժիեի շրջաններում։

Փաստաթղի համաձայն՝ պատերազմի հետևանքով մեծ վնաս են կրել հատկապես բնակարանային ֆոնդը, տրանսպորտի, առևտրի և արդյունաբերության ոլորտները։