Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է գործարար Ռուբեն Վարդանյանին։
Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարները։
Ռուբեն Վարդանյանն անցած շաբաթավերջին հայտարարեց, որ հրաժարվում է ռուսաստանյան քաղաքացիությունից և որոշել է բնակություն հաստատել Արցախում: Ավելի վաղ Վարդանյանը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով:
Հարությունյանն այսօր ողջունել է Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ հույս հայտնելով, որ այն օրինակ կծառայի աշխարհասփյուռ շատ հայերի համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ Հայաստանում պաշտոնի առաջարկ լինի՝ կհամաձայնի