Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հերքել է Բաքվի հերթական հաղորդագրությունը սահմանագոտում ադրբեջանական դիրքերի վրա կրակ բացելու վերաբերյալ:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը:
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները Քելբաջարի և Լաչինի շրջաններում ադրբեջանական դիրքերը պարբերաբար գնդակոծել են երեկ ժամը 19:50-ից մինչև այսօր ժամը 01:20-ը:
Վերջին օրերին պաշտոնական Բաքուն նման բնույթի հաղորդագրություններ տարածում է գրեթե ամենօրյա ռեժիմով, Երևանն էլ դրանք հերքում է: Երկու օր առաջ, մինչդեռ, սահմանին հայ զինվոր է սպանվել, նախնական տվյալներով՝ հակառակորդի կրակոցից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Ալիև բանակցություններից մեկ շաբաթ անց Հայաստանի ՊՆ-ն հաղորդում է զոհի մասինՀայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանի գործելաոճը չի նպաստում սահմանային իրավիճակի իրական կայունացմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի գործելաոճը չի նպաստում սահմանային իրավիճակի իրական կայունացմանը․ ՀՀ ՊՆ