Ադրբեջանը կշարունակի ամրապնդել զինված ուժերն ու պաշտպանունակությունը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Պաշտոնական Բաքուն գործակցում է ավելի քան հինգ տասնյակ երկրների առաջատար ընկերությունների հետ՝ հզորացնելու համար իր զինանոցը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ Ալիևի՝ ռազմատեխնիկական ոլորտում աշխարհի առաջատար երկրների հետ փոխգործակցության զարգացումից բացի, Ադրբեջանը նաև հզորացնում է սեփական հնարավորությունները հայրենական պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի ամրապնդել երկրի զինված ուժերն ու պաշտպանունակությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի, զինամթերքի, նյութատեխնիկական միջոցների և այլ նյութական ռեսուրսների արտադրության վրա։