Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրությունում:
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը կմասնակցի Արևելյան տնտեսական համաժողովի նստաշրջանին. նախատեսված է հանդիպում Պուտինի հետ