Մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ստարմուս» փառատոնը:
Բացման արարողությանը հետևեց Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնումը, որին արժանացավ «Քուին» խմբի կիթառահար Բրայան Մեյը: Այն անվանում են «Գիտության օսկար» և տրվում է նրանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել գիտության հանրայնացման մեջ:
Այսօր նաև ռոք երգիչ Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրն է: Բրայան Մեյը ստանալով մրցանակը՝ ասաց. «Ծնունդդ շնորհավոր Ֆրեդի, ծննդյանդ օրը ես եմ մրցանակ ստանում»: