Թբիլիսիի միջազգային համաժողովում ընթերցվել է Ջորջ Բուշ կրտսերի ուղերձը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը, արխիվ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երբեք չի հրաժարվի Մոսկվային կոչ անել՝ դադարեցնելու Վրաստանի տարածքի օկուպացիան։

Թբիլիսիի միջազգային համաժողովում նրա ուղերձն ընթերցել է Բուշի գլոբալ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Դևիդ Կրամերը։

«Վրաստանի ժողովուրդը հրաշալի գիտի մոսկովյան ռեժիմի վտանգների մասին։ Շատ տարիների ընթացքում մի բան մնում է անփոփոխ՝ ազատ ապրելու և երկիրը դեպի ՆԱՏՕ ու Եվրամիություն տանելու վրաց ժողովրդի ցանկությունն ու հավատարմությունը»,- ասել է Բուշը։

ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը պաշտոնավարել է 2001-2009 թվականներին, այդ ընթացքում է տեղի ունեցել ռուս-վրացական կարճատև պատերազմը, որից հետո Մոսկվան ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։