Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ շեշտելով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո, ասված է հաղորդագրությունում:
Բաքուն այսօր արդեն նման երկրորդ հաղորդում է տարածում` հայկական կողմին մեղադրելով Վարդենիսի շրջանից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։ Նմանատիպ հաղորդագրություն Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը նաև երեկ էր տարածել։ Երևանը հերքել էր՝ այն որակելով ապատեղակատվություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը կրկին հերքում է գնդակոծության մասին Բաքվի հաղորդումը