Գերմանիան Ուկրաինային 200 մլն եվրո կհատկացնի ներքին տեղահանվածներին օգնելու համար։ Հայտարարել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը կստորագրվի Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ, ով Բեռլին է ժամանում այսօր` սեպտեմբերի 4-ին:
Շուլցեն կարծում է, որ առանց միջազգային աջակցության Ուկրաինան չի կարող լիարժեքորեն անհրաժեշտ սոցիալական արտոնություններ տրամադրել իր քաղաքացիներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները և տեղափոխվել երկրի ավելի ապահով շրջաններ։ Նա կոչ է արել մյուս երկրներին չթուլացնել համերաշխությունը պատերազմող Ուկրաինայի հետ և օգնել նրան։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում մոտ 7 միլիոն քաղաքացի դարձել է ներքին տեղահանված։ Նրանք հիմնականում հեռանում են երկրի արևելյան և հարավարևելյան շրջաններից, որտեղ մարտեր են ընթանում, տեղափոխվելով Ուկրաինայի առավել ապահով արևմուտք։ Նրանցից գրեթե կեսը կորցրել է եկամուտը։
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում ռուսական պատերազմի ժամանակ բնակիչների մոտ մեկ երրորդը ստիպված է եղել լքել իրենց տները։ ՄԱԿ-ը այն սա համարում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ միգրացիոն ճգնաժամը։