Ուկրաինայում ևս մեկ վրացի է սպանվել

Վրաստան - Ուկրաինայում պատերազմի դեմ բողոքի ցույց Թբիլիսիում, ապրիլ, 2022թ.

Ուկրաինայում սպանվել է ևս մեկ վրացի կամավոր։

Հաղորդվում է, որ Գելա Գոգիան մասնակցում էր Կրամատորսկ քաղաքի մարտերին, հարազատների վկայությամբ՝ նա զոհվել է հրթիռակոծության հետևանքով։

Վրացական աղբյուրների համաձայն՝ Գոգիան նաև Աբխազիայի պատերազմի մասնակից էր, ռուս - ուկրաինական պատերազմին մասնակցում էր դրա մեկնարկից ի վեր։

Փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ուկրաինայում պատերազմում սպանվել է 19 վրացի զինվոր: