Ըստ Կիևի, ԱԷՄԳ առաքելության այցից առաջ ռուսական կողմը Զապորոժիեի ԱԷԿ տարածքից հեռացրել է ամբողջ ռազմական տեխնիկան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) առաքելության այցից առաջ ռուսական կողմը Զապորոժիեի ատոմակայանի տարածքից հեռացրել է ամբողջ ռազմական տեխնիկան, պնդում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Ըստ ռազմական գերատեսչության՝ շուրջ 100 միավոր տեղափոխվել է արևմուտք, իսկ մնացածը՝ կենտրոնացվել են մոտակայքում գտնվող բնակավայրերում։ Ուկրաինական կողմը հայտնում, որ ռմբակոծել է Զապորոժիեի ատոմակայանից ոչ շատ հեռու գտնվող Էներգոդարի ու Խերսոնի ռուսական ռազմաբազաները։

Կիևի պնդմամբ՝ ուկրաինական զինված ուժերը հստակ թիրախավորմամբ ոչնչացրել են ռուսական 3 հրետանային համակարգեր, ինչպես նաև զինամթերքի պահեստ և ռուսական բանակի անձնակազմից բաղկացած վաշտ։