Ադրբեջանը ծրագրում է կրկնապատկել Եվրոպային մատակարարվող գազի ծավալը՝ հասցնելով այն տարեկան մինչ 32 մլրդ խորանարդ մետրի, այսօր Իտալիայում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։
«Դրա համար, սակայն, անհրաժեշտ են նոր ներդրումներ ու ֆինանսական միջոցներ, մենք պատրաստ ենք դրան, սակայն անհրաժեշտ է, որ նաև մեր գործընկերները մասնակցեն», -ասել է Ադրբեջանի առաջնորդը միջազգային համաժողովի ժամանակ։
Եվրամիության ու Ադրբեջանի միջև՝ ամռանը կնքված գազային պայմանագրով Բաքուն պարտավորվել է առաջիկա հինգ տարիներին կրկնապատկել Եվրոպային մատակարարվող գազի ծավալը՝ հասցնելով այն տարեկան առնվազն 20 միլիարդ խորանարդ մետրի: