Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներից երկուսը մշտապես կմնան Զապորոժիեի ատոմակայանում, չնայած դրա շուրջ շարունակվում են ծանր մարտերը, այդ թվում՝ կայանից ոչ շատ հեռու գտնվող Էներգոդար քաղաքում, հայտնում են գործակալությունից։
Միջազգային առաքելությունը երեկ էր ժամանել Զապորոժիեի ատոմակայան, որն արդեն մի քանի ամիս է՝ գտնվում է պատերազմական գործողությունների կենտրոնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թող աշխարհն իմանա, որ ՄԱԳԱՏԷ-ն մնում է Զապորոժիեում». ԳրոսսիՈւկրաինայի հարավում գտնվող Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը ռուսական ուժերի վերահսկողության տակ է անցել պատերազմի առաջին օրերին՝ մարտից։ Սակայն այն մինչ այս պահը միացված է Ուկրաինայի էլեկտրական ցանցին ու ղեկավարվում է ուկրաինական «Էներգոատոմ» ընկերության կողմից։