Ադրբեջանում բարձրաստիճան սպա է ձերբակալվել

Ադրբեջանում ձերբակալվել է այդ երկրի պաշտպանության նախարարության գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գեներալ-մայոր Բեքիր Օրուջևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի բարձրաստիճան սպան ձերբակալվել է Թերթերի գործով։ Խոսքը Հայաստանի օգտին լրտեսության համար մեղադրվող ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ իրականացված կտտանքներին առնչվող քրեական գործի մասին է։

2016-ի քառօրյա պատերազմից հետո խոշտանգումների հետևանքով առնվազն 9 զինծառայող էր սպանվել, երկու տասնյակից ավելին ձերբակալվել։ Ադրբեջանցի բարձրաստիճան սպան 2017 թվականին եղել է Թերթերում կորպուսներից մեկի շտաբի պետը։