Lufthansa-ն չեղարկել է այսօրվա գրեթե բոլոր թռիչքները՝ օդաչուների գործադուլի պատճառով

Lufthansa ավիաընկերության օդանավ, արխիվ

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Lufthansa ավիաընկերությունը չեղարկել է ուրբաթ օրվա համար նախատեսված իր գրեթե բոլոր թռիչքները՝ օդաչուների գործադուլի պատճառով։

Դրանից տուժել են ավելի քան 130 հազար ուղևորներ, որոնց խնդրել են չգալ օդանավակայան, թռիչքները մեկ այլ օր տեղափոխել կամ ընտրել գնացքով ճամփորդելը:

Ընկերությունից հայտնում են, որ Lufthansa-ի դուստր ընկերությունները գործադուլից չեն տուժել և կաշխատեն ըստ նախատեսվածի:

Ըստ Lufthansa-ի՝ արհմիությունը պահանջում է 40 տոկոսով բարձրացնելն անձնակազմի ծախսերն օդաչուների խցիկում, ինչն ընկերությունն անհիմն է որակում։