Ռուբեն Վարդանյանը որոշել է Արցախ տեղափոխվել և հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից

Գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է ռուսաստանյան քաղաքացիությունից և որոշել է բնակություն հաստատել Արցախում:

Բացի այդ, Վարդանյանը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով դադարեցնել զսպանակը սեղմել. «Մենք թույլ չենք տա, որ դուք աստիճանաբար այստեղից դուրս մղեք հայերին։ Դա անհնար է», - նշել է նա իր տեսաուղերձում։

Ավելի վաղ Վարդանյանը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով: