Թբիլիսիում չեղարկվել է ռուսաստանյան «Մաշինա վրեմենի» հայտնի ռոք խմբի համերգը։
Միջոցառումը նախատեսված էր սեպտեմբերի 24-ին, համերգի կազմակերպիչները հայտարարել են այն չեղարկելու մասին։ Որպես պատճառ են նշել տեխնիկական խնդիրները՝ համերգի վայր ընտրված Մարզական պալատի աուդիտն ու վերանորոգումը:
Ռոք խմբի մեներգիչ Անդրեյ Մակարևիչը տարիներ շարունակ հայրենիքում հալածանքների է ենթարկվում Կրեմլի քաղաքականության դեմ իր կոշտ դիրքորոշման պատճառով։ Մակարևիչը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի քաղաքականությունը քննադատում է դեռ 2014 թվականից և վերջին ամիսներին էլ դատապարտում է Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ: