2022 թվականի առաջին կիսամյակում Վրաստանում տնտեսական աճի ցուցանիշը մոտեցել է երկնիշի։ Այդ մասին են վկայում Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալները։
Դրանց համաձայն` ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին տնտեսական աճը երկրում կազմել է 9,7 տոկոս։
«Առավել մեծ աճ է արձանագրվել տրանսպորտի, հեռահաղորդակցության, շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում», - պնդում են վրաց վիճակագիրները։
Նույն աղբյուրի համաձայն` տնտեսության միակ ճյուղը, որտեղ անկում է արձանագրվել, վերամշակման ոլորտն է։