Եվրամիության երկրները պայմանավորվել են հատուկ առաքելություն ստեղծել ուկրաինացի զինվորականներին պատրաստելու համար: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ երկրների պաշտպանության նախարարների երեկ մեկնարկած ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում:
Նրա խոսքով՝ Եվրամիության շատ երկրներ արդեն իսկ օգնում են Ուկրաինային զինվորներին վերապատրաստելու հարցում, այդ պատճառով ժամանակն է ուժերը միավորելու:
Թե ինչպես է գործելու հատուկ առաքելությունը, Բորելը չի մանրամասնել, բայց ենթադրվում է, որ ուկրաինացի զինվորականները պատրաստություն պետք է անցնեն Եվրամիության անդամ հարևան երկրներում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ում մտադիր են վարժանքներ անցկացնել ուկրաինական զինուժի համար