Լեգենդար «Քուին» խմբի կիթառահար Բրայան Մեյն ու հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը միասին կկատարեն «Քուին»-ի The Show Must Go On երգը Երևանում սեպտեմբերի 5-10-ը անցկացվելիք «Ստարմուս» փառատոնի ընթացքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ինքը՝ Թանկյանը՝ հավելելով, որ անհամբեր սպասում է այդ իրադարձությանը:
«Ստարմուս»-ը գիտության, աստղագիտության և երաժշտության միջազգային հեղինակավոր փառատոն է, որ այս անգամ անցկացվելու է Երևանում և որի ընթացքում ելույթ են ունենալու աշխարհահռչակ գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, տիեզերագնացներ և երաժիշտներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սև խոռոչներից մինչև մարդու ուղեղի հնարավորություններ. սեպտեմբերին Հայաստանը կհյուրընկալի «Ստարմուս» փառատոնը