Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում 92 տարեկանում վախճանվել է ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության վերջին գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:
Նրա կառավարման օրոք Խորհրդային Միությունում մեկնարկել է վերակառուցման և բազմակարծության քաղաքականությունը, հիմքեր են ստեղծվել խոսքի և խղճի ազատության, ինչպես նաև ազատ ձեռներեցության գաղափարները կյանքի կոչելու համար:
Գորբաչովյան ժամանակաշրջանում ԽՍՀՄ-ում սկսված բարեփոխումների արդյունքում Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում սոցիալիստական ռեժիմները տապալվել են, քանդվել է Բեռլինի պատը: Այդ քաղաքական գործընթացների հետևանքով, ի վերջո, լուծարվել է նաև Խորհրդային Միությունը:
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:
«Գորբաչովը վտանգում էր իր կարիերան հանուն ավելի լավ ապագայի», - մասնավորապես ասված է Բայդենի ցավակցական հեռագրում: