Առնվազն 16 մարդ է զոհվել Իրանի հարավ-արևմուտքում բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով, որը տեղափոխում էր սեզոնային ֆերմերային աշխատողների։ Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով ևս ութ մարդ վիրավորվել է:
Շուշթար քաղաքում, որի մերձակայքում էլ տեղի է ունեցել ողբերգությունը, երկօրյա սուգ է հայտարարվել։
Թեև Իրանի ճանապարհները ընդհանուր առմամբ բարվոք վիճակում են, այդուհանդերձ, երկիրն ունի ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկն աշխարհում։