Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ երկրի նախագահի հրամանով օգոսոտոսի 26-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Բերձորը (Լաչին), Աղավնոն և Սուսը միացվել են երկրի հիմնական էներգետիկ ցանցերին, և այդ բնակավայրերն այժմ ապահովված են հոսանքով:
«Ազերէներջի»-ի կողմից աշխատանքներ են տարվել Լաչին քաղաքում հայերի կողմից հիմնովին ավերված ենթակայանի առաջնային վերականգնման ուղղությամբ, տարածք են հասցվել տրանսֆորմատորներ, անհրաժեշտ սարքավորումներ և տեխնիկա, և ընդամենը 4 օրում ստեղծվել է համակարգային ցանց՝ միացվելով երկրի էներգետիկ համակարգին», - ասվում է «Ազերէներջի»-ի հայտարարությունում:
Նախօրեին ադրբեջանական աղբյուրները հայտնել էին այդ երեք բնակավայրերի տարածքներում ականների ու չպայթած զինամթերքի որոնման և մաքրման աշխատանքների իրականացման մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս խաղաղապահները տեղակայվում են ժամանակավոր ճանապարհին, այն կբացվի այսօր 20.00-ից ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն ականազերծում է Բերձորը, Աղավնոն և Սուսը, Արցախ-Հայաստան կապը օգոստոսի 30-ից 20։00-ից` նոր միջանցքով