Ռուս խաղաղապահները տեղակայվում են ժամանակավոր ճանապարհին, այն կբացվի այսօր 20.00-ից

Ռուս խաղաղապահներն Արցախում, 1-ը դեկտեմբերի, 2020թ․

Ռուս խաղաղապահները տեղակայվում են Լաչինի միջանցքին փոխարինող ժամանակավոր ճանապարհին։ Երթևեկությունը կբացվի այսօր 20.00-ից, «Ազատությանը» փոխանցեց Արցախի ներքին գործերի նախարարության խոսնակ Հունան Թադևոսյանը։

Ճանապարհի մի մասը Ադրբեջանի հսկողության տակ է։ Արցախը Հայաստանին կապող 4.7 կիլոմետրանոց այս ճանապարհը ժամանակավոր է՝ մինչև ավարտվի Լաչինի միջանցքին փոխարինող հիմնական՝ Կոռնիձորով ճանապարհը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղվանից Հայաստանի ու Արցախի միջև ցամաքային կապը կիրականացվի Բերձորն ու Աղավնոն շրջանցող նոր ժամանակավոր ճանապարհով