Ռուսական զինված ուժերը «բազմիցս ձախողվել են» Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման ժամանակ, Reuters-ին փոխանցել է ԱՄՆ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը։
Իր անունը հրապարակել չցանկացող պաշտոնյան նշել է, որ այս ամսվա ընթացքում տարբեր օրերի Մոսկվան Թեհրանից ստացել է Mohajer-6 և Shahed տեսակի անօդաչուներ, որոնք կարող են հարվածել ցամաքային թիրախներին, վարել էլեկտրոնային պատերազմ և հրետանու համար տեղորոշել թիրախները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրեմլը ծրագրում է ձեռք բերել նման մի քանի հարյուր դրոններ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մալլի․ «Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման հնարավորությունների պատուհանը արագորեն փակվում է»ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանն անցած ամիս հայտարարեց՝ Վաշինգտոնը տեղեկություն ունի, թե Իրանը պատրաստվում է հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ռուսաստանին։ Այնուհետև ամերիկյան կողմը հրապարակեց արբանյակային լուսանկարներ, որոնք, ըստ պաշտոնական Վաշինգտոնի, պատկերում էին այս հունիսի 8-ին և հուլիսի 5-ին ռուսաստանցի պաշտոնյաների այցը իրանական «Քաշան» օդակայան՝ ծանոթանալու իրանական դրոններին։