«Ազատություն». - Փողոցային պայքարը վերսկսում է ընդդիմությունը, գուցե նաև վարչապետին իմփիչմենթ հայտնելու գործընթաց սկսվի։ Դա կապում են փողոցի մարդաշատությամբ և այլն։ Դուք պատրաստվո՞ւմ եք քայլ անել երկխոսության համար։
Թորոսյան. - Մենք արդեն երևի հոգնել ենք քայլեր անելուց, բայց, հոգնելով հանդերձ, էլի կանենք՝ եթե անհրաժեշտությունը գա։ Ուղիղ մի տարի ա, որ Ազգային ժողովը նոր աշխատում ա։ Մի տարի մի ամիս մոտավորապես։ Եվ մենք ի սկզբանե, այդ թվում դա գաղտնիք չի և թաքուն չի արվել, բաց ենք եղել երկխոսության համար՝ հարգելով մեր քաղաքացիների տված քվեն։ Ազգային ժողովի ձևավորման փուլում, երբ որ ընտրվեցին հանձնաժողովների նախագահներ, Ազգային ժողովի փոխնախագահը և այլն, մենք գնացել ենք խորհրդարանական աշխատանքի։ Ընթացքում տեղի են ունեցել պրոցեսներ, որոնք հակառակին են տարել, այսինքն՝ մեր գործընկերները չեն ուզում կոնստրուկտիվ և կառուցողական՝ էն իմաստով, որ արդյունք բերող աշխատանք։ Ամեն անգամ իրանք ընկնում են նույն շրջափուլերի մեջ։ Լավ, հիմա գարնանից հետո ի՞նչ ա փոխվել, որ նոր ակնկալիքներ ունեն։ Էլ չեմ ասում իմփիչմենթի ակնկալիք։ Տարրական մաթեմատիկա ա պետք իմանալ հասկանալու համար դա ստացվող մի բան է թե չէ։ Եթե իրանք գիտեն էդ մաթեմատիկան, նաև գիտեն, որ չի ստացվելու։ Հետևաբար ինչի՞ են մտնում էդ պրոցեսի մեջ։
«Ազատություն». - Հաշվարկները ձեր թիմից մարդկանց պոկելն է։
Թորոսյան. - Մեր թիմից էս արդեն էրկու տարի ա, իրանք մարդ են պոկում, տարատեսակ ասեկոսներ տարածում, որ իրանց գրպանում կա, օրինակ, տաս պայմանագիր էն ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունից, հիմա չգիտեմ քանի պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, բայց իրավիճակը և փորձը ցույց ա տալիս, որ լրիվ հակառակն ա։ Այսինքն՝ ոչ միայն չկա, այլև իրանք են քանդվում որպես միավոր քաղաքական։ Նաև դրա մասին են վկայում... չասեմ էլ իրանց քվեարկությունները, որ միակամ չեն, վերջացրած հենց էս պահին տեղի ունեցող քաղաքական պրոցեսներում իրանց մասնակցությունը։ Մենք ունենք հիմա ՏԻՄ ընտրություններ, Ազգային ժողովում ներկայացված ոչ մի խմբակցություն չի մասնակցում էդ ընտրություններին։ Մասնակցում է միայն մի խմբակցության մի քաղաքական ուժ։ Հետևաբար իրանք, որպես միասնական դրսևորվող ճակատ քաղաքական, գոյություն չունեն։ Հետևաբար ավելի լավ կլինի իրանք մտածեն իրանց քաղաքական ապագայի մասին, քան թե մեր։ Որովհետև իրանց գործողություններով մեր քաղաքական ապագան ոչ մի կերպ չի որոշվելու։
«Ազատություն». - Դուք չեք ընդունում, որ այնքան կտրուկ է փոխվել 2021-ի հուլիսի ընտրություններից հետո իրավիճակը, որ իսկապես պետք է գնալ արտահերթ լուծումների։ Խաղաղության օրակարգ եք խոստացել, ասել եք՝ կարգավորվելու է «Անջատում հանուն փրկության» սկզբունքով, հիմա Ղարաբաղի այլ ինքնավարության կարգավիճակի մասին եք խոսում։
Թորոսյան. - Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն չկա արտահերթ ընտրությունների, և մենք արդեն մի անգամ հրաժարական տալով՝ տեղ են են ունեցել արտահերթ ընտրություններ, որպեսզի մեր ժողովուրդը որոշի, թե ով ա լինելու Հայաստանում իշխանություն։ Էդ որոշումը կայացվել է, նաև որոշում է կայացվել, որ ընդդիմությունն էլ իրենք պետք է լինել։ Իրանք առաջինը իրանց տված քվեն չեն հարգում և չեն սպասարկում, հիմա նաև մտածում են մյուսների տված քվեյի մասին։ Ես կարծում եմ, որ իրավիճակը այնքան չի փոխվել, որ տեղի ունենան [արտահերթ ընտրություններ], և չկա ներքաղաքական կրիզիս, ճգնաժամ, որը պետք է լուծվի արտահերթ ընտրությունների միջոցով, ինչը ինչ-որ չափով եղել ա հետպատերազմական իրավիճակում և լուծվել ա արտահերթ ընտրություններով։ Ինչ վերաբերում է Լեռնայի Ղարաբաղի կամ արտաքին ընդհանրապես ֆրոնտում տեղի ունեցող պրոցեսների հետ, շատ բան կարող է փոխվել և փոխվում է և հենց հիմա էլ կարող է փոխվել՝ այդ թվում նաև մեզնից չկախված հանգամանքներով [պայմանավորված]։ Դա չի նշանակում, որ ամեն անգամ պետք ա իրականացնենք արտահերթ ընտրություններ հենց արտաքին ֆրոնտում որևէ բան ա փոխվում։ Հակառակը, ես կարծում եմ, էդ փոփոխությունները պետք ա բերեն կոնսոլիդացիայի, այդ թվում՝ այլ քաղաքական ուժերի, որպեսզի կարողանանք դրանց դիմակայել, այլ ոչ թե նորից տանենք, որ արտաքին ցնցումը բերի ներքին ցնցման։ Կամ հակառակը, մեր դեպքում կարծես էրկուսն էլ գործում ա. արտաքին ցնցումները օգտագործվում են ներքին ցնցումները ակտիվացնելու համար, ներքին ցնցումները արտաքին ուժերի կողմից օգտագործվում են արտաքին ցնցումներ հրահրելու համար... կարծես թե տենց ինչ-որ սինխրոն աշխատանք է ստացվում։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.